Սաուդյան Արաբիայում 2022 թվականի սկզբից 100 մահապատիժ է իրականացվել
Սաուդյան Արաբիայի ՆԳՆ-ն հայտարարել է, որ այս տարվա սկզբից ռեժիմը մահապատժի է ենթարկել առնվազն 100 մարդու։
ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը դատապարտել է Սաուդյան Արաբիայում զանգվածային մահապատիժները՝ նշելով, որ մահապատժի ենթարկվածներից ոմանք դատապարտվել են միջազգային չափանիշներին չհամապատասխանող դատավարությունների արդյունքում։
Սաուդյան Արաբիայի պաշտոնական լրատվական գործակալության տվյալներով՝ Սաուդյան Արաբիայի ներքին գործերի նախարարության հրապարակած պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2021 թվականին Սաուդյան Արաբիան մահապատժի է ենթարկել 69, իսկ 2019 թվականին՝ 184 մարդու։
Նախարարությունը չորեքշաբթի օրը հայտարարեց երեք մարդու մահապատժի ենթարկվելու մասին։
Սաուդյան Արաբիան շաբաթ օրը հայտարարեց, որ մահապատժի է ենթարկել 81 մարդու: Ռեժիմի այդ քայն արժանացավ միջազգային համատարած արձագանքների ու դատապարտման։
Human Rights Watch-ը հայտարարել է, որ մահապատժի ենթարկվածներից ոչ ոք չի ենթարկվել արդար դատավարության: