Պաղեստինցի գերիների նկատմամբ Սիոնիստական ռեժիմի ճնշումները և սահմանափակումներն ավելացել են
https://parstoday.ir/hy/news/west_asia-i167120-Պաղեստինցի_գերիների_նկատմամբ_Սիոնիստական_ռեժիմի_ճնշումները_և_սահմանափակումներն_ավելացել_են
Պաղեստինցի բանտարկյալների ակումբի ղեկավարն ասել է, որ Սիոնիստական ​​ռեժիմի բանտապահներն ուժեղացրել են պաղեստինցի բանտարկյալների նկատմամբ կիրառվող բռնություններն ու սահմանափակումները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 18, 2022 14:14 Asia/Tehran
  • Պաղեստինցի գերիների նկատմամբ  Սիոնիստական ռեժիմի ճնշումները և սահմանափակումներն ավելացել են

Պաղեստինցի բանտարկյալների ակումբի ղեկավարն ասել է, որ Սիոնիստական ​​ռեժիմի բանտապահներն ուժեղացրել են պաղեստինցի բանտարկյալների նկատմամբ կիրառվող բռնություններն ու սահմանափակումները։

Սիոնիստական ​​ռեժիմի ուժերը, հատկապես՝ «Քիթեր»  ստորաբաժանումը, չորեքշաբթի օրը հարձակվել են Ալ-Նաղաբ բանտի 28-րդ բաժանմունքի վրա և դաժան ծեծի  ենթարկել մի շարք պաղեստինցի բանտարկյալների:

«Ալ-Ահդ» լրատվական կայքի հաղորդման համաձայն՝ Ղադուրա Ֆարսը հայտարարել է, որ Ալ-Նաղաբ բանտի վրա դաժան հարձակումն իրականացվում է պարբերաբար, նպատակ ունենալով նվաստացնել պաղեստինցի բանտարկյալներին։

Ղադուրան հավելել է, որ հարձակումն իրականացվել է ի պատասխան բանտարկյալների կատաղի դիմակայության և հանգեցրել  բանտի փակմանն ու բանտարկյալների մոբիլիզացմանը:

Ներկայումս Իսրայելի բանտերում գտնվում են 4700 պաղեստինցի կալանավորներ, այդ թվում՝ 250 երեխա և 47 կին։