Պաղեստինցի գերիների նկատմամբ Սիոնիստական ռեժիմի ճնշումները և սահմանափակումներն ավելացել են
Պաղեստինցի բանտարկյալների ակումբի ղեկավարն ասել է, որ Սիոնիստական ռեժիմի բանտապահներն ուժեղացրել են պաղեստինցի բանտարկյալների նկատմամբ կիրառվող բռնություններն ու սահմանափակումները։
Սիոնիստական ռեժիմի ուժերը, հատկապես՝ «Քիթեր» ստորաբաժանումը, չորեքշաբթի օրը հարձակվել են Ալ-Նաղաբ բանտի 28-րդ բաժանմունքի վրա և դաժան ծեծի ենթարկել մի շարք պաղեստինցի բանտարկյալների:
«Ալ-Ահդ» լրատվական կայքի հաղորդման համաձայն՝ Ղադուրա Ֆարսը հայտարարել է, որ Ալ-Նաղաբ բանտի վրա դաժան հարձակումն իրականացվում է պարբերաբար, նպատակ ունենալով նվաստացնել պաղեստինցի բանտարկյալներին։
Ղադուրան հավելել է, որ հարձակումն իրականացվել է ի պատասխան բանտարկյալների կատաղի դիմակայության և հանգեցրել բանտի փակմանն ու բանտարկյալների մոբիլիզացմանը:
Ներկայումս Իսրայելի բանտերում գտնվում են 4700 պաղեստինցի կալանավորներ, այդ թվում՝ 250 երեխա և 47 կին։