Սիոնիստ զինյալները հարձակվել են բանտում գտնվող պաղեստինցի գերիների վրա
Սիոնիստական ռեժիմի զինյալները հարձակվել են Մեգիդո բանտում գտնվող պաղեստինցի գերիների վրա և նրանց դաժանաբար ծեծել։
Ռեժիմի բանտերում գտնվող պաղեստինցի գերիների դեմ Սիոնիստական ռեժիմի զինյալների թշնամական գործողությունները շարունակվում են: Պաղեստինցի գերիները վերջին շաբաթների ընթացքում միջոցներ են ձեռնարկել Սիոնիստական ռեժիմի բամտերում իրականացվող քայլերի դեմ, ինչպիսիք են՝ բոյկոտել իսրայելական դատարանները, ընդդիմանալ անվտանգության հետ կապված հարցաքննություններին, բանտում նստացույց կատարել և հացադուլ անել:
«Վաֆա» լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Պաղեստինցի բանտարկյալների հարցերով զբաղվող կոմիտեն հայտարարություն է տարածել, որում հաստատելով օկուպացված տարածքների Մեգիդո բանտում գտնվող պաղեստինցի գերիների վրա իսրայելական ուժերի դաժան հարձակման մասին լուրը, նշել է.«Սիոնիստները գերիների վրա հարձակվելուց հետո,նրանց դաժաբար ծեծի են ենթարկել»:
Պաղեստինցի գերիների հարցերով զբաղվող կոմիտեն նաև հայտարարել է, որ պաղեստինցի գերիները շարունակելու են իրենց պայքարը Սիոնիստական ռեժիմի բանտերի կազմակերպության ռեպրեսիվ գործողությունների դեմ և որոշել են մարտի 25-ից զանգվածային հացադուլ սկսել։
Պաղեստինցի գերիները վերջին տարիներին բազմիցս հացադուլ են հայտարարել Իսրայելի բանտերում։