Սիոնիստ զինյալները հարձակվել են բանտում գտնվող պաղեստինցի գերիների վրա
https://parstoday.ir/hy/news/west_asia-i167606-Սիոնիստ_զինյալները_հարձակվել_են_բանտում_գտնվող_պաղեստինցի_գերիների_վրա
Սիոնիստական ռեժիմի զինյալները հարձակվել են Մեգիդո բանտում գտնվող պաղեստինցի գերիների վրա և նրանց դաժանաբար ծեծել։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 24, 2022 07:29 Asia/Tehran
  • Սիոնիստ զինյալները հարձակվել  են բանտում գտնվող պաղեստինցի գերիների վրա

Սիոնիստական ռեժիմի զինյալները հարձակվել են Մեգիդո բանտում գտնվող պաղեստինցի գերիների վրա և նրանց դաժանաբար ծեծել։

Ռեժիմի բանտերում գտնվող պաղեստինցի գերիների դեմ Սիոնիստական ռեժիմի զինյալների թշնամական գործողությունները շարունակվում են: Պաղեստինցի գերիները վերջին շաբաթների ընթացքում միջոցներ են ձեռնարկել Սիոնիստական ռեժիմի  բամտերում իրականացվող քայլերի դեմ, ինչպիսիք են՝ բոյկոտել իսրայելական դատարանները, ընդդիմանալ անվտանգության հետ կապված հարցաքննություններին, բանտում նստացույց կատարել և հացադուլ անել: 

«Վաֆա» լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Պաղեստինցի բանտարկյալների հարցերով զբաղվող կոմիտեն հայտարարություն է տարածել, որում հաստատելով օկուպացված տարածքների Մեգիդո  բանտում գտնվող պաղեստինցի գերիների վրա իսրայելական ուժերի դաժան հարձակման մասին լուրը, նշել է.«Սիոնիստները գերիների վրա հարձակվելուց հետո,նրանց դաժաբար ծեծի են ենթարկել»:

Պաղեստինցի   գերիների հարցերով զբաղվող կոմիտեն նաև հայտարարել է, որ պաղեստինցի գերիները շարունակելու են իրենց պայքարը Սիոնիստական ռեժիմի ​​բանտերի կազմակերպության ռեպրեսիվ գործողությունների դեմ և որոշել են մարտի 25-ից զանգվածային հացադուլ սկսել։

Պաղեստինցի գերիները վերջին տարիներին բազմիցս հացադուլ են հայտարարել Իսրայելի բանտերում։