Թել Ավիվում հրաձգության հետևանքով պանվել է առնվազն 5 մարդ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i168088-Թել_Ավիվում_հրաձգության_հետևանքով_պանվել_է_առնվազն_5_մարդ
Սիոնիստական ԶԼՄ-ները երեքշաբթի օրը հաղորդել են, որ Թել Ավիվից արևելք գտնվող Բանի Բրոկ շրջանում հրաձգություն է տեղի ունեցել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 30, 2022 04:09 Asia/Tehran
  •  Թել Ավիվում հրաձգության հետևանքով պանվել է առնվազն 5 մարդ

Սիոնիստական ԶԼՄ-ները երեքշաբթի օրը հաղորդել են, որ Թել Ավիվից արևելք գտնվող Բանի Բրոկ շրջանում հրաձգություն է տեղի ունեցել:

Հրաձգության հետևանքով զոհվել է առնվազն հինգ սիոնիստ, ևս մի քանիսը վիրավորվել են:

Հաղորդման համաձայն, մոտոցիկլ վարող անձը Կալաշնիկով տեսակի զենքից կրակել է  սիոնիստ ավանաբնակների ուղղությամբ։

Հրաձգություն իրականացնող անձին չի հաջողվել բացահայտել,ս ակայն ամենայն հավանականությամբ նա եղել է Դիմադրության անդամներից:

Երկու  օր առաջ նույնպես տեղի էր ունեցել նմանատիպ դեպք, որի հետևանքով Պաղեստինի հյուսիսային Ալ-Խուդեյր քաղաքում սպանվել էին  երկու սիոնիստ զինյալներ, ևս 12-ը վիրավորվել էին:

Պաղեստինյան Դիմադրության խմբերը բազմիցս հայտարարել են, որ այս գործողությունները ճնշված պաղեստինցիների նկատմամբ սիոնիստ օկուպանտների հանցագործությունների պատասխանն են:

Սիոնիստական ​​ռեժիմն ամեն օր տարբեր պատրվակներով  հարձակվում է Պաղեստինի ճնշված ժողովրդի վրա՝ սպանելով, վիրավորելով կամ ձերբակալելով նրանց;

Պաղեստինցիները դիմում են պատասխան գործողությունների: