Հետաձգվել է Իմրան Խանին անվստահություն հայտնելու խորհրդարանի նիստը. Պակիստանի խորհրդարանը լուծարվեց
Պակիստանի խորհրդարանն անօրինական է ճանաչել վարչապետ Իմրան Խանին անվստահություն հայտնելու մասին առաջարկը:
Պակիստանի խորհրդարանի նախագահը հրաժարվել է վարչապետ Իմրան Խանին անվստահություն հայտնելու քվեարկություն անցկացնել՝ այն համարելով անօրինական և հակասահմանադրական։ Իմրան Խանին անվստահություն հայտնելու հարցով քննարկումը հետաձգվել է մինչև ապրիլի 25-ը։
Այս մասին լուրի հրապարակումցի հետո, Պակիստանի վարչապետ Իմրան Խանը հայտարարել է, որ նախագահին խորհուրդ է տվել ցրել խորհրդարանը և արտահերթ ընտրություններ անցկացնել։
Պակիստանի նախագահ Արեֆ Ալավին համաձայնել է վարչապետ Իմրան Խանի առաջարկին և հրամայել լուծարել խորհրդարանը և առաջիկա երեք ամսում արտահերթ ընտրություններ անցկացնել։
Պակիստանի վարչապետը երեկ հայտարարեց իր կառավարությունը տապալելու օտարերկրյա դավադրության մասին, ասելով, որ իրեն հեռացնելու քայլը ԱՄՆ-ի աջակցությամբ երկրում ռեժիմը փոխելու փորձ է: