Հետաձգվել է Իմրան Խանին անվստահություն հայտնելու խորհրդարանի նիստը. Պակիստանի խորհրդարանը լուծարվեց
https://parstoday.ir/hy/news/west_asia-i168456-Հետաձգվել_է_Իմրան_Խանին_անվստահություն_հայտնելու_խորհրդարանի_նիստը._Պակիստանի_խորհրդարանը_լուծարվեց
Պակիստանի խորհրդարանն անօրինական է ճանաչել վարչապետ Իմրան Խանին անվստահություն հայտնելու մասին առաջարկը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 03, 2022 13:09 Asia/Tehran
  • Հետաձգվել է Իմրան Խանին անվստահություն հայտնելու խորհրդարանի նիստը. Պակիստանի խորհրդարանը լուծարվեց

Պակիստանի խորհրդարանն անօրինական է ճանաչել վարչապետ Իմրան Խանին անվստահություն հայտնելու մասին առաջարկը:

Պակիստանի խորհրդարանի նախագահը հրաժարվել է վարչապետ Իմրան Խանին անվստահություն հայտնելու քվեարկություն անցկացնել՝ այն համարելով անօրինական և հակասահմանադրական։ Իմրան Խանին անվստահություն հայտնելու հարցով քննարկումը հետաձգվել է մինչև  ապրիլի 25-ը։

Այս մասին լուրի հրապարակումցի հետո,  Պակիստանի վարչապետ Իմրան Խանը հայտարարել է, որ նախագահին խորհուրդ է տվել ցրել խորհրդարանը և արտահերթ ընտրություններ անցկացնել։

Պակիստանի նախագահ Արեֆ Ալավին համաձայնել է վարչապետ Իմրան Խանի առաջարկին և հրամայել լուծարել խորհրդարանը և առաջիկա երեք ամսում արտահերթ ընտրություններ անցկացնել։

Պակիստանի վարչապետը երեկ հայտարարեց իր կառավարությունը տապալելու օտարերկրյա դավադրության մասին, ասելով, որ իրեն հեռացնելու քայլը ԱՄՆ-ի աջակցությամբ երկրում ռեժիմը փոխելու փորձ է: