Պայթյուն՝ Թել Ավիվի մերձակայքում
Ապրիլ 04, 2022 04:01 Asia/Tehran
Իսրայելական աղբյուրները հաղորդել են Թել Ավիվի մերձակայքում տեղի ունեցած պայթյունի մասին:
Իսրայելի բանակի ռադիոն հաղորդել է, որ Թել Ավիվի մոտակա Ղոշ Դան շրջանի բնակիչների խոսքերով, տարածքում խոշոր պայթյուն է որոտացել:
Բանկիչներից մեկի խոսքերով, պայթյունն այնքան ուժգին է եղել, որ սկզբում մարդիկ մտածել են, թե տեղի է ունեցել երկրաշարժ:
Պայթյունը տեղի է ունեցել Բաբ ալ-Ամուդում և Ալ-Աղսա մզկիթում ռամազանի կապակցությամբ հավաքված մուսուլմանների վրա Երուսաղեմն օկուպարաժ ռեժիմի զինված ուժերի հարձակումից հետո:
Եբրայալեզու լրատվամիջոցները հերքել են այն լուրերը, թե Գազայի հատվածից հրթիռներ են արձակվել Ղոշ Դան շրջանի ուղղությամբ։
Պիտակ