Իմրան Խանի բացահայտումները ԱՄՆ-ի դեմ
Պակիստանի պաշտոնանկ վարչապետը բացահայտել է իր պաշտոնանկության հարցում ամերիկացի դիվանագետի դերակատարությունը:
Այսօր առավոտյան պաշտոնանկ է արվել Պակիստանի վարչապետ Իմրան Խանը։ Նա ավելի վաղ ասել էր, որ ԱՄՆ պաշտոնյաներն իրեն զգուշացրել են Ռուսաստանի և Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ իր դիրքորոշման մասին և նույնիսկ սպառնացել են պաշտոնանկ անել:
Պաշտոնանկության հրամանի հրապարակումից հետո Իմրան Խանը նշել է, որ տեղի ունեցածի մեջ դերակատար է եղել Դոնալդ Լու անունով ամերիկացի պաշտոնյան:
Պակիստանի պաշտոնանկ արված վարչապետը հայտարարել է, որ ամերիկացի պաշտոնյան մի նամակով սպառնացել է իրեն։
Իմրան Խանն ասել է, որ սպառնալից նամակն ուղարկվել է Հարավային և Կենտրոնական Ասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Դոնալդ Լուի կողմից:
Իմրան Խանը Վաշինգտոնին մեղադրել է իրեն տապալելու նպատակ ունեցող շարժմանն աջակցելու մեջ: