Իմրան Խանի բացահայտումները ԱՄՆ-ի դեմ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i168548-Իմրան_Խանի_բացահայտումները_ԱՄՆ_ի_դեմ
Պակիստանի պաշտոնանկ վարչապետը բացահայտել է իր պաշտոնանկության հարցում ամերիկացի դիվանագետի դերակատարությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 04, 2022 13:43 Asia/Tehran
  • Իմրան Խանի բացահայտումները ԱՄՆ-ի դեմ

Պակիստանի պաշտոնանկ վարչապետը բացահայտել է իր պաշտոնանկության հարցում ամերիկացի դիվանագետի դերակատարությունը:

Այսօր առավոտյան պաշտոնանկ է արվել Պակիստանի վարչապետ Իմրան Խանը։ Նա ավելի վաղ ասել էր, որ ԱՄՆ պաշտոնյաներն իրեն զգուշացրել են Ռուսաստանի և Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ իր դիրքորոշման մասին և նույնիսկ սպառնացել են պաշտոնանկ անել:

Պաշտոնանկության հրամանի հրապարակումից հետո Իմրան Խանը նշել է, որ տեղի ունեցածի մեջ դերակատար է եղել Դոնալդ Լու անունով ամերիկացի պաշտոնյան:

Պակիստանի պաշտոնանկ արված վարչապետը հայտարարել է, որ ամերիկացի պաշտոնյան  մի նամակով սպառնացել է իրեն։

Իմրան Խանն ասել է, որ սպառնալից նամակն ուղարկվել է Հարավային և Կենտրոնական Ասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Դոնալդ Լուի կողմից:

Իմրան Խանը Վաշինգտոնին մեղադրել է իրեն տապալելու նպատակ ունեցող շարժմանն աջակցելու մեջ: