Իմրան Խանի կողմնակիցներն Իսլամաբադում հակաամերիկյան բողոքի ցույց են անցկացրել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i168580-Իմրան_Խանի_կողմնակիցներն_Իսլամաբադում_հակաամերիկյան_բողոքի_ցույց_են_անցկացրել
Պակիստանի պաշտոնանկ արված վարչապետ Իմրան Խանի կողմնակիցներն Իսլամաբադում հակաամերիկյան բողոքի ցույց են անցկացրել և հրկիզել ԱՄՆ դրոշը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 05, 2022 04:09 Asia/Tehran
  • Իմրան Խանի կողմնակիցներն Իսլամաբադում հակաամերիկյան բողոքի ցույց են անցկացրել

Պակիստանի պաշտոնանկ արված վարչապետ Իմրան Խանի կողմնակիցներն Իսլամաբադում հակաամերիկյան բողոքի ցույց են անցկացրել և հրկիզել ԱՄՆ դրոշը:

ԻՌՆԱ-ն Իսլամաբադից հաղորդում է, որ երկուշաբթի օրը կայացած ցույցի մասնակիցներն իրենց աջակցությունն են հայտնել Իմրան Խանին:  

 

Հանրահավաքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Պակիստանի Գերագույն դատարանը սկսել է քննել  խորհրդարանը ցրելու և արտահերթ ընտրություններ նշանակելու՝ Իմրան Խանի և նրա դաշնակիցների իրավունքի հարցը:

Կիրակի օրը Իմրան Խանի դաշնակից և խորհրդարանի փոխխոսնակ Ղասիմ Սուրին ցրել է խորհրդարանը՝ վերացնելով Իմրան Խանի նկատմամբ անվստահություն հայտնելու հնարավորությունը: Ընդդիմությունը հայտարարել է, որ խորհրդարանի փոխնախագահը նման իրավասություն չունի:

 

Իմրան Խանն ավելի վաղ հայտարարել էր, որ Ուկրաինայի պատերազմից հետո Ռուսաստանի նկատմամբ իր դիրքորոշման պատճառով, ԱՄՆ պաշտոնյաներից նախազգուշացումներ է ստացել, որ պաշտոնանկ կարվի: