Սաուդյան կոալիցիան Եմենի դեմ կասետային ռումբեր է կիրառել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i168586-Սաուդյան_կոալիցիան_Եմենի_դեմ_կասետային_ռումբեր_է_կիրառել
Եմենի ականազերծման կենտրոնի ղեկավար, բրիգադի գեներալ Ալի Սաֆրան երկուշաբթի օրը հայտարարել է. «Եմենի 15 նահանգներում և 70 քաղաքներում վերջին 7 տարվա ընթացքում հավաքվել է ավելի քան 3 միլիոն կասետային ռումբ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 05, 2022 04:30 Asia/Tehran
  • Սաուդյան կոալիցիան Եմենի դեմ կասետային ռումբեր է կիրառել

Եմենի ականազերծման կենտրոնի ղեկավար, բրիգադի գեներալ Ալի Սաֆրան երկուշաբթի օրը հայտարարել է. «Եմենի 15 նահանգներում և 70 քաղաքներում վերջին 7 տարվա ընթացքում հավաքվել է ավելի քան 3 միլիոն կասետային ռումբ»:

«Ալ Մասիրա» լրատվական ցանցի հաղորդմամբ՝ Ալի Սաֆրան հավելել է.«Մենք կանգնած ենք աղետի առջև: Եմենի դեմ կիրառվել են տարբեր տեսակի և տարբեր երկրների արտադրության կասետային ռումբեր, որոնցից 15 տեսակը կիրառվել է ավիահարվածների ժամանակ»։

Նա հայտարարել է, որ Եմենում կասետային ռումբերի կիրառման հետևանքով զոհերի ու վանսների վերաբերյալ իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցներն ու վիճակագրությունը  նպատակ ունեն արդարացնել սաուդյան կոալիցիային:

Վերջերս Եմենի ալ-Հուդայդա նահանգում կասետային ռումբերի կիրառման հետևանքով զոհվել և վիրավորվել է 10 խաղաղ բնակիչ: