Սաուդյան կոալիցիան Եմենի դեմ կասետային ռումբեր է կիրառել
Եմենի ականազերծման կենտրոնի ղեկավար, բրիգադի գեներալ Ալի Սաֆրան երկուշաբթի օրը հայտարարել է. «Եմենի 15 նահանգներում և 70 քաղաքներում վերջին 7 տարվա ընթացքում հավաքվել է ավելի քան 3 միլիոն կասետային ռումբ»:
«Ալ Մասիրա» լրատվական ցանցի հաղորդմամբ՝ Ալի Սաֆրան հավելել է.«Մենք կանգնած ենք աղետի առջև: Եմենի դեմ կիրառվել են տարբեր տեսակի և տարբեր երկրների արտադրության կասետային ռումբեր, որոնցից 15 տեսակը կիրառվել է ավիահարվածների ժամանակ»։
Նա հայտարարել է, որ Եմենում կասետային ռումբերի կիրառման հետևանքով զոհերի ու վանսների վերաբերյալ իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցներն ու վիճակագրությունը նպատակ ունեն արդարացնել սաուդյան կոալիցիային:
Վերջերս Եմենի ալ-Հուդայդա նահանգում կասետային ռումբերի կիրառման հետևանքով զոհվել և վիրավորվել է 10 խաղաղ բնակիչ: