Եմենում կասետային ռումբի պայթյունի հետևանքով հինգ երեխա է զոհվել ու վիրավորվել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i168754-Եմենում_կասետային_ռումբի_պայթյունի_հետևանքով_հինգ_երեխա_է_զոհվել_ու_վիրավորվել
Եմենի արևմտյան Ալ-Հուդայդա նահանգում կասետային ռումբի պայթյունի հետևանքով մեկ երեխա է զոհվել, ևս չորսը վիրավորվել են:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 06, 2022 14:17 Asia/Tehran
  • Եմենում կասետային ռումբի պայթյունի հետևանքով  հինգ երեխա է զոհվել ու վիրավորվել

Եմենի արևմտյան Ալ-Հուդայդա նահանգում կասետային ռումբի պայթյունի հետևանքով մեկ երեխա է զոհվել, ևս չորսը վիրավորվել են:

Եմենում պատերազմի տարիներին մնացած կասետային ռումբերի պայթյունը շարունակում է խլել խաղաղ բնակիչների, հատկապես եմենցի երեխաների  կյանքեր: Կասետային ռումբերը դեռ երկար տարիներ կարող են զոհեր խլել:

Ինչպես հայտնում է  «Ալ Մասիրա» հեռուստաալիքը, պայթյունը տեղի է ունեցել Ալ-Հավաք քաղաքում, երբ երեխաները խաղում էին։

Երեկ Ալ-Ջաուֆ նահանգի ալ-Հազմ քաղաքում կասետային ռումբի պայթյունի հետևանքով զոհվել են երեք եմենցի խաղաղ բնակիչներ, ևս երեքը վիրավորվել են։

Կասետային ռումբն արգելված զենք է: