Ղոդսում սիոնիստ զինվորականները պատրաստ վիճակի են բերվել
Այն բանից հետո, երբ ընդդիմադիր սիոնիստները հայտարարել են բռնազավթված Երուսաղեմում ցույցեր անցկացնելու մասին, սիոնիստ զինվորականները պատրաստ վիճակի են բերվել:
Իսրայելի նախկին վարչապետ Բենիամին Նեթանյահուի կոչով, ընդիմադիր սիոնիստները չորեքշաբթի գիշեր բողոքի ցույց են անցկացրել՝ անվտանգության վատթարացած իրավիճակի և հակասիոնիստական գործողությունների ակտիվացման դեմ:
Պաղեստինում հակասիոնիստական գործողության ակտիվացումից հետո, սիոնիստները զենք են կրում։
Սիոնիստական ռեժիմի անվտանգության նախարարության բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ օկուպացված Պաղեստինում ավելացել է զենք կրելու իրավունք ստանալու դիմումների թիվը։
Մարտի ընթացքում օկուպացված Պաղեստինում հակասիոնիստական գործողության արդյունքում 11 մարդ է զոհվել։