Թել Ավիվում Դիմադրության խմբերի իրականացրած գործողության հետևանքով, կա երկու զոհ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i168878-Թել_Ավիվում_Դիմադրության_խմբերի_իրականացրած_գործողության_հետևանքով_կա_երկու_զոհ
Հինգշաբթի օրը սիոնիստական ԶԼՄ-ները հաղորդել են, որ Թել Ավիվի Դիզենգով փողոցում, որտեղ գտնվում են գիշերային ակումբները, հրաձգության հետևանքով երկու սիոնիստ է զոհվել, ևս 16-ը վիրավորվել են։
(last modified 2026-04-26T14:16:06+00:00 )
Ապրիլ 08, 2022 04:28 Asia/Tehran

Հինգշաբթի օրը սիոնիստական ԶԼՄ-ները հաղորդել են, որ Թել Ավիվի Դիզենգով փողոցում, որտեղ գտնվում են գիշերային ակումբները, հրաձգության հետևանքով երկու սիոնիստ է զոհվել, ևս 16-ը վիրավորվել են։

ԶԼՄ-ները հաղորդել են, որ սա աննախադեպ գործողություն է: Գործողությունից հետո քաղաքում տեղակայվել են բանակի հատուկ ստորաբաժանումները:

 

Ոստիկանությանը չի հաջողվել հայտնաբերել գործողության հեղինակին:

ԶԼՄ-ները հաղորդում են, որ փողոցում երթևեկությունը դադարեցված է:

Պաշտոնական հաղորդագորւթյունների համաձայն, ավելի քան հազար ոստիկան ներգրավված է գործողության հեղինակի կամ հեղինակների որոնման աշխատանքներին:

 

Վերջին օրերին Թել Ավիվում պաղեստինցիների կողմից իրականացվող հակասիոնիստական ​​գործողությունները խուճապ և անհանգստություն են  առաջացրել սիոնիստ պաշտոնյաների և ավանաբնակների շրջանում: