Պակիստանի վարչապետ է ընտրվել ընդդիմադիր Շեհբազ Շարիֆը
Պակիստանի խորհրդարանն ավելի վաղ անվստահություն էր հայտնել վարչապետ Իմրան Հանին։ Այդ որոշմանը կողմ էին քվեարկել 174 պատգամավոր։
Պակիստանի խորհրդարանի ստորին պալատը վարչապետ ընտրեց Շեհբազ Շարիֆին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով պակիստանյան ԶԼՄ–ներին։
Նշվում է, որ Շարիֆը Պակիստանի ընդդիմադիր մուսուլմանական լիգայի ղեկավարն է։ Նա Նավազ Շարիֆի (երեք անգամ Պակիստանի վարչապետն է եղել) կրտսեր եղբայրն է։
Ավելի վաղ Պակիստանի խորհրդարանն անվստահություն էր հայտնել վարչապետ Իմրան Հանին։ Այդ որոշմանը կողմ էին քվեարկել պատգամավորներից 174-ը։
Նոր թեկնածուի քվեարկությունից առաջ Հանի «Տեխրիկ–ի–Ինսաֆ» կուսակցությունը դուրս էր եկել խորհրդարանի կազմից։ Քաղաքական այդ ուժը խորհրդարանի ստորին պալատում 155 մանդատ ուներ (ընդհանուր մանդատների քանակը 342 է)։
armeniasputnik.am