Հորդանանը կանչել է Սիոնիստական ​​ռեժիմի դեսպանին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i169766-Հորդանանը_կանչել_է_Սիոնիստական_ռեժիմի_դեսպանին
Հորդանանի արտգործնախարարը կանչել է Իսրայելի դեսպանին՝ բողոքելու Ալ-Աղսա մզկիթում տեղի ունեցած դեպքերի դեմ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 18, 2022 13:44 Asia/Tehran

Հորդանանի արտգործնախարարը կանչել է Իսրայելի դեսպանին՝ բողոքելու Ալ-Աղսա մզկիթում տեղի ունեցած դեպքերի դեմ։

Սիոնւստները Երուսաղեմը և Ալ-Աղսա մզկիթում ապրիլի 15-ից սկսած, հարձակումնենեն իրականացնում պաղեստինցի հավատացյալների վրա: Մինչ այժմ, այդ հարձակումների հետեւանքով առնվազն 160 պաղեստինցի  է վիրավորվել։

Երկուշաբթի օրը կայացած խորհրդարանի նիստում, Հորդանանի արտաքին գործերի նախարար Այման ալ-Սաֆադին ասել է. «Մենք կանչել ենք Սիոնիստական ​​ռեժիմի դեսպանին, բայց նա չի ներկայացել: Առաջիկայում Իսրայելի գործերով հավատարմատարին և բողոքի ուղերձ կներկայացնենք գրավյալ տարածքներում տեղի ունեցածի վերաբերյալ»:

Հորդանանի արտգործնախարարն ընդգծել է, որ երբեք հնարավոր չէ   Ալ-Աղսաի սրբավայրի ժամանակն ու վայրը բաժանել, և այդ մզկիթը մուսուլմանների պաշտամունքի վայրն է։

Շաբաթ օրը Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն դատապարտել է Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունները և հայտարարել, որ մուսուլմանները պետք է միասնաբար պաշտպանեն պաղեստինցիների արդար իրավունքը: