Ամերիկյան առաջադեմ ԱԹՍ-ն հայտնվել է թալիբների տրամադրության տակ
Թալբիների զինված ուժերը վերանորոգում ու կիրառում են ամերիկյան հետախուզական ԱԹՍ:
Կունդուզ նահանգի տեղեկատվության և մշակույթի բաժնի ղեկավար Մատիուլլա Ռոհանին շաբաթ օրը հաստատել է, որ ԱՄՆ-ի արտադրության ScanEagle անօդաչու թռչող սարքի թևը վերանորոգվել է:
Պաշտոնյան նշել է, որ անօդաչու թռչող սարքը խոցվել է վերջին մարտերի ժամանակ, և որ այսուհետ այն կկիրառվի Կունդուզում և հարակից նահանգներում հետախուզական գործողությունների ժամանակ:
Չնայած ԱՄՆ-ի ջանքերին, անցած տարի Աֆղանստանից ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիոն ուժերի դուրսբերումից հետո, այդ երկրում մնացել է մեծ քանակությամբ զենք, տեխնիկա և զինամթերք:
Ամերիկացիները հայտարարել են, որ տեխնիկան վերադարձնելը շատ ծախսատար է և այն պետք է ոչնչացվի: Թալիբները հայտարարել են, որ իրենք կիրառում են այդ տեխնիկայի մի մասը: