Պաղեստինի իսլամական Ջիհադը դատապարտել է Չավուշօղլուի այցը օկուպացված տարածքներ
Պաղեստինյան «Իսլամական ջիհադ» շարժումը խստորեն դատապարտել է Թուրքիայի արտգործնախարարի այցը Պաղեստինի գրավյալ տարածքներ և նրա հանդիպումը Սիոնիստական ռեժիմի պաշտոնյաների հետ։
Չավուշօղլուն երեքշաբթի մեկնել է Պաղեստին և հանդիպել Իսրայելի արտգործնախարար Յաիր Լապիդին։
Պաղեստին ալ-Յոմի հաղորդման համաձայն, Պաղեստինի «Իսլամական Ջիհադ» շարժումը խստորեն դատապարտել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի այցը Պաղեստինի օկուպացված տարածքներ և նրա հանդիպումը Սիոնիստական ռեժիմի ղեկավարների հետ և այն գնահատել որպես սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորման միջոց։
Պաղեստինի իսլամական Ջիհադ շարժումը հայտարարել է, որ Թուրքիայի արտգործնախարարի քայլը հակասում է թուրք ժողովրդի ու իսլամական ու արաբական ժողովուրդների դիրքորոշումներին։
Պաղեստինյան իսլամական Ջիհադ շարժման խոսնակ Թարիղ Սալմին ասել է.«Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունների ցանկացած կարգավորում խստորեն դատապարտվում և մերժվում է, և Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորումն արդարացում չունի»:
Իսրայելի նախագահ Իսհակ Հերցոգը երկու ամիս առաջ այցելել էր Թուրքիայի մայրաքաղաք Անկարա և հանդիպել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ։