Ամերիկացիները ղեկավարում են ԻԼԻՊ ահաբեկիչների մուտքն Ալ-Անբար
(last modified Fri, 10 Jun 2022 07:29:13 GMT )
Հունիս 10, 2022 11:59 Asia/Tehran
  • Ամերիկացիները ղեկավարում են ԻԼԻՊ ահաբեկիչների մուտքն Ալ-Անբար

Իրաքցի պաշտոնյան հայտարարել է, որ Սիրիայում ԱՄՆ ուժերը գաղտնի համագործակցում են ահաբեկիչների հետ՝ իրաքյան քաղաքներն ապակայունացնելու համար։

Ըստ Ալ Մաալումեհ ուրբաթ օրվա հաղորդագրությանն, Իրաքի «Հաշդ ալ-Շաբի» ուժերի անվտանգության աղբյուրը նշել է, որ Միացյալ Նահանգները նշանակալի դեր է խաղում ԻԼԻՊ-ի ահաբեկիչներին Իրաքի նահանգներ տեղափոխելու գործում:

Իրաքի անվտանգության աղբյուրը հայտարարել է, որ «Հաշդ ալ-Շաբի»  ուժերն Անբարից արևմուտք գտնվող Վադի Հորան շրջանում հայտնաբերել են ԻԼԻՊ ահաբեկիչների գաղտնի բազան։

Անվտանգության ներկայացուցչի խոսքով՝ ԻԼԻՊ-ի մոտ 100 ուժեր, այդ թվում՝ ահաբեկչական խմբավորման մի քանի առաջնորդներ, հատուկ և անվտանգ ուղիներով, և ԱՄՆ զինվորականների անվտանգության աջակցությամբ Սիրիայից ներխուժել են Վադի Հորան շրջան։.

Անվտանգության աշխատակիցն ընդգծել է, որ ահաբեկիչները, որոնք Մոսուլի տրանսպորտային ուղիներով մտել են Անբարի արևմուտք, ականապատել են իրենց բազաները՝ վախենալով Իրաքի անվտանգության ուժերի  այդ թվում՝ «Հաշդ ալ-Շաբիի» զինվորներից:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio