Հալեպում ցույցեր են անցկացվել ընդդեմ թուրքական օկուպացիայի
Հունիս 11, 2022 13:59 Asia/Tehran
Հալեպի հյուսիսային ծայրամասում գտնվող Թալ Ռիֆաթ շրջանի բնակիչները բողոքի ցույց են անցկացրել թուրքական օկուպացիայի դեմ և դատապարտել սիրիացի խաղաղ բնակիչների վրա հարձակումները:
Սիրիական պաշտոնական լրատվական գործակալության (SANA)-ի հաղորդման համաձայն, սիրիացի ցուցարարները բողոքել են Թուրքիայի կողմից իրենց երկրի օկուպացիայի դեմ և պահանջել դադարեցնել օկուպացիան։
Սիրիայի հյուսիսի բնակիչները հոգնել են Թուրքիայի սպառնալիքներից և նրա վարձկանների գործողություններից և կոչ են անում Անկարային լքել այդ երկիրը։
Սիրիայի կառավարությունը Թուրքիայի զորքերի ներկայությունը Սիրիայի հյուսիսում օկուպացիա է անվանել և բազմիցս կոչ է արել Անկարային թուրքական զորքերին դուրս բերել Սիրիայից:
Պիտակ