Սիրիայի արտգործնախարար. Էրդողանը փորձում է ահաբեկիչներ տեղակայել Սիրիայի հյուսիսում
(last modified Thu, 16 Jun 2022 13:24:22 GMT )
Հունիս 16, 2022 17:54 Asia/Tehran
  • Սիրիայի արտգործնախարար. Էրդողանը փորձում է ահաբեկիչներ տեղակայել Սիրիայի հյուսիսում

Սիրիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Սիրիայի հյուսիսում անվտանգ գոտի ստեղծելու վերաբերյալ Թուրքիայի նախագահի հայտարարության նպատակն այնտեղ ահաբեկիչների տեղակայումն է։

ՍԱՆԱ-ի հաղորդման համաձայն,  Սիրիայի արտգործնախարար Ֆեյսալ ալ-Մեղդադը, խիստ քննադատոելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Սիրիայի հյուսիսում անվտանգ գոտի ստեղծելու համար, ասել է. «Էրդողանի նպատակն ահաբեկիչներին ուժեղացնելը և նրանց Սիրիայի հյուսիսում տեղակայելն է»։

Սիրիայի արտգործնախարարն նշել է, որ Էրդողանը փորձում է վերապատրաստված ահաբեկիչներ տեղակայել Սիրիայի հյուսիսում, հավելով. «Մենք կոչ ենք անում բոլոր երկրներին չաջակցել Էրդողանի այս քայլերին»։

Ավելի վաղ, Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթանում  Աստանայի  գագաթնաժողովի 18-րդ նիստին մասնակցած Սիրիայի փոխարտգործնախարարը հայտարարել էր, որ սիրիական պատվիրակությունը բացահայտելու է Սիրիայում Թուրքիայի քաղաքականությունն ու գործողությունները: