ԻԻՀ Խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի ղեկավարն արձագանքել է Պենտագոնի ղեկավարի սպառնալիքներին
Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավարն արձագանքելով ԱՄՆ պաշտպանության նախարարի սպառնալիքներին, հիշեցրել է, որ ամերիկացիները կվճարեն իրենց հակասական վարքագծի համար։
Հղում անելով ԻՌՆԱ-ին, Pars Today-ը հայտնում է, որ Էբրահիմ Ազիզին X-ում գրել է. «Եթե բանակցություններին զուգահեռ ձեր սպառնալիքները հանգեցնեն իսլամական Իրանի ազգային շահերին և անվտանգությանը հակասող գործողության, ապա դուք եք վճարելու դրա գինը, համապատասխան ժամանակին ու վայրում»։
ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի X-ում արած վերջին գրառումն ավելի շատ ռազմական սպառնալիք էր պարունակում, քան հարգանք բանակցությունների կանոնների նկատմամբ։
Նա գրել է․ «Մենք տեսնում ենք ձեր մահացու աջակցությունը հուսիներին… Դուք կվճարեք այս աջակցության համար մեր ընտրած ժամանակին և վայրում»։
Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների չորրորդ փուլի նախօրեին ԱՄՆ պաշտպանության նախարարը, դիվանագիտական սկզբունքներին հակասող քայլով սպառնում է Իրանին «հակակշիռ» քայլերով։ Գործողություն, որը շատ վերլուծաբանների կարծիքով՝ ամերիկյան քաղաքականության ճգնաժամի և տարածաշրջանային նոր իրողություններին դիմակայելու նրա անկարողության նշան է։