Լիբանանի հարավում իսրայելական ԱԹՍ-ի հարձակման հետևանքով կա 3 զոհ
Լիբանանյան աղբյուրները հայտնել են, որ երկրի հարավում իսրայելական ԱԹՍ-ի հարձակման հետևանքով կա 3 զոհ։
Հղում անելով ԻՌՆԱ-ին, Pars Today-ը հաղորդում է, որ իսրայելական անօդաչու թռչող սարքը թիրախավորել է Լիբանանի հարավում գտնվող Մայս ալ-Ջաբալ և Բլիդա քաղաքների միջև ընկած տարածքում կայանված մեքենան։
Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ հարձակման հետևանքով զոհվել է երեք մարդ։ Այլ մանրամասներ դեռևս չեն հրապարակվել։
Վերջին շաբաթների ընթացքում Իսրայելի ռեժիմը բազմիցս խախտել է հրադադարը և օդային ու հրետանային հարձակումներով թիրախավորել Հարավային Լիբանանը։ Հարձակումները դատապարտվել են ինչպես երկրի ներսում, այնպես էլ տարածաշրջանային մակարդակով։
Չորեքշաբթի օրը Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերրին հանդիպել է հրադադարի մոնիթորինգի կոմիտեի ղեկավար, գեներալ Ջասպեր Ջեֆերսի և այդ կոմիտեի Լիբանանում մշտական ղեկավար, գեներալ Մայքլ Լինիի հետ։ Կողմերը քննարկել են հարավային Լիբանանում տեղի ունեցող զարգացումները և զգուշացրել օկուպանտ ռեժիմի կողմից շարունակական խախտումների վտանգների մասին։
Անդրադառնալով Լիբանանի կողմից միջազգային պարտավորությունների լիակատար կատարմանը՝ Նաբիհ Բըրրին ընդգծել է, որ Սիոնիստական ռեժիմը ոչ միայն դուրս չի եկել հարավային Լիբանանի օկուպացված տարածքներից, այլև խախտում է հրադադարը և ամեն օր նոր հարձակումներ իրականացնում։
Լիբանանի խորհրդարանի նախագահը հավելել է. «Այս վարքագծի շարունակությունը ոչ միայն անարդյունավետ է դարձնում միջազգային համաձայնագրերը, այլև լուրջ սպառնալիք է ներկայացնում Լիբանանում ինքնիշխանության, կայունության և բարեփոխումների վերականգնման գործընթացի համար»։
Գեներալ Մայքլ Լիննին նշել է, որ կոմիտեն կքննարկի ստեղծված իրավիճակը՝ կանոնավոր և մշտական հանդիպումների շրջանակներում։
Լիբանանի վարչապետ Նավաֆ Սալամը հայտարարել է, որ Իսրայելի ուժերի դուրսբերումը կամրապնդի Լիբանանի կառավարության հեղինակությունը և կոչ է արեց Միացյալ Նահանգներին այս հարցում պատասխանատու կերպով գործել։
Վերջին շաբաթների ընթացքում Իսրայելի ռեժիմը բազմիցս խախտել է հրադադարը և օդային ու հրետանային հարձակումներով թիրախավորել Հարավային Լիբանանը, և այս գործողությունները լայնորեն դատապարտվել են ինչպես երկրի ներսում, այնպես էլ տարածաշրջանում։