Օտարերկրյա դիվանագետները հարգանքի տուրք են մատուցել Իրանի Բանդար Աբբասի միջադեպի զոհերի հիշատակին
https://parstoday.ir/hy/news/iran-i232072-Օտարերկրյա_դիվանագետները_հարգանքի_տուրք_են_մատուցել_Իրանի_Բանդար_Աբբասի_միջադեպի_զոհերի_հիշատակին
ՄԱԿ-ում աշխարհի տարբեր երկրների ներկայացուցիչներն ու դեսպանները, ԻԻՀ դեսպան և մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանիի հետ զրույցում, իրենց երկրների ցավակցություններն են հայտնել Իրանի կառավարությանը և ժողովրդին՝ Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 02, 2025 12:09 Asia/Tehran
  • Օտարերկրյա  դիվանագետները հարգանքի տուրք են մատուցել Իրանի Բանդար Աբբասի միջադեպի զոհերի հիշատակին

ՄԱԿ-ում աշխարհի տարբեր երկրների ներկայացուցիչներն ու դեսպանները, ԻԻՀ դեսպան և մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանիի հետ զրույցում, իրենց երկրների ցավակցություններն են հայտնել Իրանի կառավարությանը և ժողովրդին՝ Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ։

Pars Today-ի փոխանցմամբ՝  Իրավանին և նրա տեղակալ  Զահրա Էրշադին ողջունել են աշխարհի տարբեր երկրների ներկայացուցիչներին, ովքեր գրառոմ են արել Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունում բացված հգուշամատյանում։ 

ՄԱԿ-ի Կանոնադրության պաշտպանության բարեկամների խումբը նույնպես տարածել է հայտարարություն, որում ասված է. «ՄԱԿ-ի Կանոնադրության պաշտպանության բարեկամների խմբի անդամ պետությունները ցավակցություն են հայտնում Իրանի Իսլամական Հանրապետության ժողովրդին և կառավարությանը՝ 2025 թվականի ապրիլի 26-ին Իրանի հարավում գտնվող Բանդար Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած դժբախտ պատահարի կապակցությամբ։ Միջադեպ, որը հանգեցրեց տասնյակ մարդկանց մահվան և հարյուրավորների վիրավորվելուն»։ 

Խումբը շուտափույթ և լիակատար ապաքինում է մաղթել վիրավորներին և սրտակցություն հայտնել ԻԻՀ ժողովրդին և կառավարությանը։

մայիսի 26-ին, կեսօրին, Շահիդ Ռաջայի նավահանգստում (հարավային Իրան) տեղի  ունեցած խոշոր պայթյունի հետևանքով զոհվել է 70, վիրավորվել՝ ավելի քան հազար մարդ։