Մտահոգություն՝ Աֆղանստանում երկրաշարժից տուժած երեխաների ճակատագրի վերաբերյալ
Երեխաների պաշտպանության կազմակերպությունը մտահոգություն է հայտնել Աֆղանստանում երկրաշարժից տուժած ավելի քան 100 հազար երեխաների վիճակի կապակցությամբ։
2021 թվականի օգոստոսին, Աֆղանստանում Թալիբների խմբավորման իշխանության գալու պատրվակով ԱՄՆ կողմից սահմանված պատժամիջոցների և միջազգային օգնության կրճատումների պատճառով, խմբավրումը չի կարողացել համապատասխան օգնություն ցուցաբերել երկրաշարժից տուժածներին:
Աֆղանստանում այս կազմակեռպության ղեկավար Քրես Նիամանդին նշել է, որ որ չորեքշաբթի օրը տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժած երեխաների թիվը կազմել է մոտ 118 հազար, հավելելով.«Այս պահին շատ երեխաներ, ամենայն հավանականությամբ, զրկված են խմելու ջրից, սննդից և քնելու ապահով վայրից»:
Նշելով, որ երեխանեռն հասարակության ամենախոցելի խմբերից են, Նիամանդին հավելել է. «Երկրաշարժերից հետո երեխաներին ընտանիքներից բաժանելիս նրանք հայտնվում են բռնության ենթարկվելու վտանգի տակ»: