Սանաա. Եմենի պատերազմն ամբողջությամբ ամերիկյան է
https://parstoday.ir/hy/news/west_asia-i177350-Սանաա._Եմենի_պատերազմն_ամբողջությամբ_ամերիկյան_է
Եմենի ազգային փրկության կառավարության արտաքին գործերի նախարարությունը, արձագանքելով ԱՄՆ նախագահի տարածաշրջան կատարած այցին, հայտարարել է, որ Եմենի պատերազմն ամբողջությամբ ամերիկյան է։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 16, 2022 14:34 Asia/Tehran
  • Սանաա. Եմենի պատերազմն ամբողջությամբ ամերիկյան է

Եմենի ազգային փրկության կառավարության արտաքին գործերի նախարարությունը, արձագանքելով ԱՄՆ նախագահի տարածաշրջան կատարած այցին, հայտարարել է, որ Եմենի պատերազմն ամբողջությամբ ամերիկյան է։

Եմենի ազգային փրկության կառավարության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում նշել է.«Եմենում իրականացվող հանցագործություններում, ներառյալч սպանություններում ու ավերածություններում կան այնպիսի նշաններ, որոնք  ապացուցում են, որ Եմենի պատերազմն ամբողջությամբ ամերիկյան է»:

Այս հայտարարության մեջ ասված է. «Բայդենի այցը տարածաշրջան կատարվել է տարածաշրջանում ԱՄՆ-ի նախագծի ու ծրագրի շրջանակում՝ նպատակ ունենալ ստեղծել Սիոնիստական ռեժիմի շահերին համահունչ կառուցվածք, որպեսզի այդ ռեժիմի փոխարեն, նրա դեմ պայքարող մարտիկները ներկայացվեն, որպես թշնամի»:

Եմենի ազգային փրկության կառավարության արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ Միացյալ Նահանգների ցանկացած այց կամ գործունեություն, որը խախտում է տարածաշրջանի, հատկապես Պաղեստինի ժողովրդի իրավունքները, մերժված և դատապարտված  է։

Արաբիան որ Եմենը վերածել է ավերակի, լրջորեն հովանավորվում է ԱՄՆ-ի կողմից: