Իրանը հարևաններին գազ կվաճառի ազգային արժույթով
Հուլիս 26, 2022 09:06 Asia/Tehran
Պակիստանյան թերթը հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետությունից գազը պակիստանյան ռուփիով գնելու ծրագրի մասին։
Թերթը հաղորդում է, որ այդ հարցը կքննարկվի Իսլամաբադում կայանալիք համատեղ տնտեսական համձնաժողովի նիստում:
Business Recorder-ը, վկայակոչելով Պակիստանի առևտրի նախարարության իրազեկ աղբյուրները, գրել է, որ կառավարությունը մշակում է ծրագիր, որի հիման վրա կարող է ազգային արժույթով Իրանից գազ ներկրել:
Չնայած Պակիստանն ունի նավթի և գազի կարիք, սակայն Իրանից Պակիստան գազի մատակարարման նախագիծը (խաղաղության խողովակաշարով)՝ որպես Պակիստան գազ տեղափոխելու կարևորագույն ծրագիր, չի իրականացվել արտաքին ուժերի, այդ թվում՝ ԱՄՆ-ի ճնշման պատճառով։
Պիտակ