Անկարայում Ռուսաստանի դեսպանը Թուրքիայի ԱԳ նախարարություն կանչվեց
Անկարայում Ռուսաստանի դեսպանը կանչվեց Թուրքիայի ԱԳ նախարարություն:
Թուրքիայի ԱԳ նախարարությունը շաբաթ օրը Ռուսաստանի ռազմական ինքնաթիռների միջոցով Թուրքիայի օդային սահմանները խախտվելու կապակցությամբ կանչեց Անկարայում այդ երկրի դեսպանին:
Թուրքիայի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ այդ երկրի բանակն ուրբաթ օրը ռուսական ռազմական ինքնաթիռի Թուրքիայի օդային սահմանը մտնելուց առաջ քանի անգամ ազդարարել է նրան:
Հիշեցնենք, որ անցած տարվա նոյեմբերի 24-ին Թուրքիայի ռազմական ինքնաթիռները Սիրիայի տարածքում կործանեցին Ռուսաստանի Սու-24 տեսակի ռազմական մի ինքաթիռ:
Անկարայի հավակնությամբ ռուսական ինքնաթիռը ոտնահարել էր Թուրքիայի օդային սահմանները:
Մոսկվան մերժելով այդ հավակնությունն ասում է, որ այդ ռազմական ինքնաթիռը որևէ սպառնալիք չի ուղղել Թուրքիայի կողմը:
Ռուսական ինքնաթիռի խոցվելը լարվածությունների պատճառ է դարձել Մոսկվա-Անկարա հարաբերություններում: