Անկարայում Ռուսաստանի դեսպանը Թուրքիայի ԱԳ նախարարություն կանչվեց
https://parstoday.ir/hy/news/west_asia-i1855-Անկարայում_Ռուսաստանի_դեսպանը_Թուրքիայի_ԱԳ_նախարարություն_կանչվեց
Անկարայում Ռուսաստանի դեսպանը կանչվեց Թուրքիայի ԱԳ նախարարություն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 31, 2016 04:06 Asia/Tehran
  • Անկարայում Ռուսաստանի դեսպանը Թուրքիայի ԱԳ նախարարություն կանչվեց

Անկարայում Ռուսաստանի դեսպանը կանչվեց Թուրքիայի ԱԳ նախարարություն:

Թուրքիայի ԱԳ նախարարությունը շաբաթ օրը Ռուսաստանի ռազմական ինքնաթիռների միջոցով Թուրքիայի օդային սահմանները խախտվելու կապակցությամբ կանչեց Անկարայում այդ երկրի դեսպանին:

Թուրքիայի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ այդ երկրի բանակն ուրբաթ օրը ռուսական ռազմական ինքնաթիռի Թուրքիայի օդային սահմանը մտնելուց առաջ քանի անգամ ազդարարել է նրան:

Հիշեցնենք, որ անցած տարվա նոյեմբերի 24-ին Թուրքիայի ռազմական ինքնաթիռները Սիրիայի տարածքում կործանեցին Ռուսաստանի Սու-24 տեսակի ռազմական մի ինքաթիռ:

Անկարայի հավակնությամբ ռուսական ինքնաթիռը ոտնահարել էր Թուրքիայի օդային սահմանները:

Մոսկվան մերժելով այդ հավակնությունն ասում է, որ այդ ռազմական ինքնաթիռը որևէ սպառնալիք չի ուղղել Թուրքիայի կողմը:

Ռուսական ինքնաթիռի խոցվելը լարվածությունների պատճառ է դարձել Մոսկվա-Անկարա հարաբերություններում: