Գազայի հյուսիսում խոցվել է իսրայելական ԱԹՍ
Դեկտեմբեր 24, 2022 04:30 Asia/Tehran
Ուրբաթ օրը Սիոնիստական ռեժիմի բանակի խոսնակ Հաավիխայ Ադրեյը հայտարարել է, որ Գազայի հատվածի հյուսիսում խոցվել է իսրայելական ԱԹՍ:
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ նա ասել է.«ԱԹՍ-ի կործանման պատճառները պարզելու համար հետաքննություն է սկսվել»։
Զոհերի կամ վիրավորների մասին չի հաղորդվել:
Նոյեմբերի 9-ին նույնպես Սիոնիստական ռեժիմի ԶԼՄ-ները հայտնել էին օկուպացված տարածքների հարավում ռեժիմին պատկանող ԱԹՍ-ի խոցման մասին:
Պիտակ