Հունվար 01, 2023 11:46 Asia/Tehran

Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատի ռազմական ճյուղի խոսնակն ասել է, որ նահատակ գեներալ Ղասեմ Սոլեյմանին ականավոր հրամանատար էր, ով մեծ դեր է ունեցել Իրաքում և Սիրիայում ԻԼԻՊ-ի ոչնչացման գործում։

«Աբու Ալի Մոստաֆա» բրիգադների պաշտոնական խոսնակ Աբու Ջամալը Գազայում Iran Press-ի թղթակցին տված հարցազրույցում հայտարարել է, որ գեներալ նահատակ Սոլեյմանիի գլխավորած Դիմադրության առանցքը իրական պայքար էր ամերիկյան ահաբեկչության դեմ, որը հանդես էր գալիս տարբեր անուններով, այդ թվում՝ ԻԼԻՊ և «Ջեբհաթ ալ-Նոսրա»:
Աբու Ջամալը հայտարարել է, որ նահատակ գեներալ Սոլեյմանիի առանցքային դերն Իրաքում և Սիրիայում ամերիկյան ահաբեկչության դեմ պայքարում ոչ մեկից գաղտնի չէ: Նա նշելէ, որ նահատակ գեներալ Սոլեյմանին յուրահատուկ ռազմական մտածողություն ուներ և կարողացավ ոչնչացնել ԻԼԻՊ հրեշին:
յս օրերին ԻԼԻՊ-ի օկուպացիայից Սիրիայի հյուսիսում գտնվող Հալեպի ազատագրման տարեդարձի կապակցությամբ տարբեր տոնակատարություններ են անցկացվում։ Նահատակ գեներալ Սոլեյմանին կարևոր դեր է խաղացել Հալեպում և Սիրիայի այլ շրջաններում ԻԼԻՊ-ի ոչնչացման գործում։
2020թ հունվարի 3-ին Բաղդադի օդանավակայանի մերձակայքում ԱՄՆ ուժերի իրականացրած ավիահարձակման հետևանքով նահատակվեցին Իրաքի կառավարության հրավերով այդ երկիր մեկնած Ղասեմ Սոլեյմանին, Իրաքի «Հաշդ ալ-Շաբի» ուժերի հրամանատար Աբու Մեհդի ալ-Մոհանդեսը և նրանց ութ ուղեկիցները:

Պիտակ