Քնեսեթը հաստատել է Նեթանյահուի առաջարկած՝ դատական բարեփոխումների մասին վիճահարույց օրենքի նախագիծը
Փետրվար 21, 2023 14:54 Asia/Tehran
Երկար քննարկումներից հետո, Սիոնիստական խորհրդարանի ներկայացուցիչներն առաջին ընթերցմամբ, 63 կողմ և 47 դեմ ձայներով հաստատել են դատական համակարգի լիազորությունները նվազեցնելու վերաբերյալ Նեթանյահուի կաբինետի առաջարկած օրենքի նախագիծը:
Նեթանյահուն, ով տարիներ շարունակ որպես մեղադրյալ է անցնում կոռուպցիայի, կաշառակերության և պաշտոնեական դիրքը չարաշահելու մեղադրանքներով, նպատակ ունի «դատական ռազմական բարեփոխումների» նախագծի միջոցով խուսափել պատասխանատվությունից:
Վերջին մի քանի շաբաթների ընթացքում օկուպացված տարածքներում այս օրինագծի դեմ բողոքի լայնբածավալ ալիք էր բարձրացել։ Որոշ վերլուծաբաններ այս օրինագիծն անվանել են «դատական հեղաշրջում»։
Պիտակ