Ամերիկացի զավթիչների կողմից սիրիական նավթի նոր խմբաքանակի կողոպուտ
Տեղական աղբյուրները հայտարարել են, որ ԱՄՆ-ի օկուպացիոն ուժերի շարասյունը, այդ թվում՝ 23 բեռնատար և տանկերներ, որոնք տեղափոխում էին գողացված սիրիական նավթը, անցել է Ալ-Մահմուդիե ապօրինի անցակետը և շարժվել դեպի Իրաքի տարածք։
Սիրիայի դեմ պատերազմի տասնամյակի ընթացքում ԱՄՆ-ն աջակցել է այս երկրում անջատողական տարրերին՝ ահաբեկչության և ԻԼԻՊ-ի դեմ պայքարի պատրվակով օկուպացրել է Սիրիայի նավթով հարուստ տարածքները։
Հղում անելով տեղական աղբյութներին SANA լրատվական գործակալության հաղորդել է ,որ ամերիկյան օկուպացիոն ուժերի շարասյունը սիրիական գողացված նավթը տեղափոխել է Իրաքում գտնվող իր բազաներ։
Ամերիկյան օկուպացիոն ուժերը Ալ-Վալիդ ապօրինի անցակետվ Իրաք են տեղափոխել սիրիական գողացված նավթ կրող ավելի քան 34 ավտոմեքենա և տանկեր։
Սիրիայի կառավարությունը բազմիցս ընդգծել է որ Ամերիկյան ուժերը և նրանց աջակցությամբ այսպես կոչված, «Սիրիայի դեմոկրատական ուժերը» (SDF) Սիրիայի արևելքում և հյուսիս-արևելքում այլ նպատակ չունեն, քան երկրի նավթը թալանելը, և նրանց ներկայությունն անօրինական է։