Ամերիկացի զավթիչների կողմից սիրիական նավթի նոր խմբաքանակի կողոպուտ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i194638-Ամերիկացի_զավթիչների_կողմից_սիրիական_նավթի_նոր_խմբաքանակի_կողոպուտ
Տեղական աղբյուրները հայտարարել են, որ ԱՄՆ-ի օկուպացիոն ուժերի շարասյունը, այդ թվում՝ 23 բեռնատար և տանկերներ, որոնք տեղափոխում էին գողացված սիրիական նավթը, անցել է Ալ-Մահմուդիե ապօրինի անցակետը և շարժվել դեպի Իրաքի տարածք։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 04, 2023 14:31 Asia/Tehran
  • Ամերիկացի զավթիչների կողմից սիրիական նավթի նոր խմբաքանակի կողոպուտ

Տեղական աղբյուրները հայտարարել են, որ ԱՄՆ-ի օկուպացիոն ուժերի շարասյունը, այդ թվում՝ 23 բեռնատար և տանկերներ, որոնք տեղափոխում էին գողացված սիրիական նավթը, անցել է Ալ-Մահմուդիե ապօրինի անցակետը և շարժվել դեպի Իրաքի տարածք։

Սիրիայի դեմ պատերազմի տասնամյակի ընթացքում ԱՄՆ-ն աջակցել է այս երկրում անջատողական տարրերին՝ ահաբեկչության և ԻԼԻՊ-ի դեմ պայքարի պատրվակով օկուպացրել է Սիրիայի նավթով հարուստ տարածքները։

Հղում անելով տեղական աղբյութներին SANA լրատվական գործակալության հաղորդել է ,որ ամերիկյան օկուպացիոն ուժերի շարասյունը սիրիական գողացված նավթը տեղափոխել է Իրաքում գտնվող իր բազաներ։

Ամերիկյան օկուպացիոն ուժերը Ալ-Վալիդ ապօրինի անցակետվ Իրաք են տեղափոխել սիրիական գողացված նավթ կրող ավելի քան 34 ավտոմեքենա և տանկեր։

Սիրիայի կառավարությունը բազմիցս ընդգծել է որ Ամերիկյան ուժերը և նրանց  աջակցությամբ այսպես կոչված, «Սիրիայի դեմոկրատական ​​ուժերը» (SDF) Սիրիայի արևելքում և հյուսիս-արևելքում այլ նպատակ չունեն, քան երկրի նավթը թալանելը, և նրանց ներկայությունն անօրինական է։