Ամերիկացիները շարունակում են գողանալ Սիրիայի նավթը
Ամերիկացի զինվորականները հերթական անգամ Սիրիայից նավթ տեղափոխող մի քանի տանկերներ են գողացել։
Ամերիկացի զինվորականները եւ նրանց հարակից ահաբեկչական տարրերը երկար ժամանակ ապօրինի կերպով ներկայություն ունեն Սիրիայի հիւսիսային եւ արեւելյան հատվածներում եւ երկրի նավթի ու ցորենի պաշարները թալանելուն զուգահեռ, քայլեր են ձեռնարկում Սիրիայի ժողովուրդի և ուժերի դեմ։
Սիրիայի «Ալ-Ախբարիա» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ամերիկացի զինվորականներն այս երկրի «Ալ-Ջազիրա» շրջանից կրկին գողացել են սիրիական նավթ փոխադրող մի քանի տանկերներ և տեղափոխել Իրաքում գտնվող իրենց բազաներ։
Տեղական աղբյուրները հայտարարել են, որ ամերիկյան ավտոշարասյունը, ներառյալ ռազմական մեքենաներն ու քողարկված բեռնատարները և մեծ թվով վառելիքի տանկերներ, Ալ-Յարուբիյա արվարձաններում գտնվող ալ-Մահմուդիա ապօրինի անցումով Սիրիայից շարժվել են դեպի Իրաք:
Հիշյալ աղբյուրները հավելել են, -«34 այլ տրանսպորտային միջոցներ, այդ թվում՝ բեռնատարներ և սիրիական նավթ տեղափոխող գողացված տանկերներ, նույնպես Իրաք են տեղափոխվել Ալ-Յարուբիյա արվարձաններում գտնվող ալ-Վալիդ ապօրինի անցումով: