Սիոնիստական ռեժիմի հատուկջոկատայինները հրաժարվում են շարունակել ծառայությունը
Սիոնիստական ռեժիմի լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ռազմական հետախուզության վարչության, «Մոսադի» և «Շաբաքի» հարյուրավոր պահեստային ուժեր հայտարարել են, որ կիրակի օրվանից չեն շարունակելու կամավոր ծառայությունը բանակում։
Համատեղ հայտարարությամբ, այս ծառայողները հայտարարել են, որ կիրակի օրն ընդունվելու է առաջին բռնապետական օրենքը և այդ օրը սարսափելի օր է լինելու:
ԶԼՄ-ները հայտնում են, որ ռեժիմի ռազմաօդային ուժերի գաղտնի ստորաբաժանման 100 սպաներ նույնպես, հրամանատարին ուղղված նամակում, հայտարարել են, որ չեն շարունակելու պահեստազորում իրենց ծառայությունը։
Օկուպացված տարածքների բնակիչները Նեթանյահուի կաբինետի առաջարկած՝ «Դատաիրավական ոլորտի բարեփոխումների մասին» օրինագիծը համարում են սահմանադրական հեղաշրջում, նշելով, որ օրենքը կկրճատի դատական համակարգի լիազորությունները, իսկ գործադիր և օրենսդիր համակարգերի իշխանությունը կամրապնդվի։