Մեկնաբանություն- Հորդանանի խորհրդարանը քվեարկել է Իսրայելի ռեժիմի դեսպանին արտաքսելու օգտին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i195804-Մեկնաբանություն_Հորդանանի_խորհրդարանը_քվեարկել_է_Իսրայելի_ռեժիմի_դեսպանին_արտաքսելու_օգտին
Հորդանանի խորհրդարանը քվեարկել է Իսրայելի ռեժիմի դեսպանին արտաքսելու օգտին: Ամման- Թել Ավիվ հարաբերություններում լարվածությունը սրվել է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 23, 2023 08:16 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Հորդանանի խորհրդարանը քվեարկել է Իսրայելի ռեժիմի դեսպանին արտաքսելու օգտին

Հորդանանի խորհրդարանը քվեարկել է Իսրայելի ռեժիմի դեսպանին արտաքսելու օգտին: Ամման- Թել Ավիվ հարաբերություններում լարվածությունը սրվել է:

Վերջին շրջանում Հորդանանի և Սիոնիստական ռեժիմի հարաբերությունները կրկին սրվել են։ Իսրայելի ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչը վերջերս ցույց է տվել քարտեզ, որում Հորդանանի և բռնագրավված Պաղեստինի շրջանները միացված են օկուպացված հողերին:

Հարկ է նշել, որ Երուսաղեմը բռնազավթած ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հունվարի վերջին մեկնել էր Հորդանան, որտեղ հանդիպել էր այդ երկրի թագավոր Աբդալլահ Երկրորդի հետ։ Հանդիպումից հետո Իսրայելի կաբինետի մամուլի գրասենյակը հայտարարեց, որ հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային խնդիրները և Իսրայել- Հորդանան ռազմավարական, անվտանգության ու տնտեսական համագործակցության հարցը, ինչը կնպաստի տարածաշրջանի կայունությանը։

Հորդանանի թագավորի գրասենյակի նախկին ղեկավար, Պաղեստինի և Իսրայելի հարցերում մեծ փորձ ունեցող Ջավադ Ալ-Անանին, Նեթանյահուի Հորդանան կատարած այցին զուգահեռ, մի հոդվածում, որը հրապարկավել էր տարբեր կայքերում, և «Ամոն» թերթում, գրել էր. «Հորդանանի թագավորը սահմանել է երկու կարմիր գիծ, որոնք նա որևէ դեպքում թույլ չի տա խախտել: Առաջինը Երուսաղեմի իսլամական ու քրիստոնեական սրբավայրերում Հորդանանի խնամակալության ցանկացած խախտում կամ թուլացումն է:

Հաջորդ կարմիր գիծը վերաբերվում է Իսրայելի նոր կառավարության կողմից պաղեստինցիներին Հորդանան տեղափոխելուն կամ քաղաքականությանը, որը Հորդանանը կդարձնի այլընտրանքային երկիր»: Եվ այսօր Նեթանյահուի կաբինետը կարծես թե հատում է Հորդանանի սահմանած կարմիր գծերը և փորձում է վարել քաղաքականություն, որը Հորդանանը այլընտրանքային երկիր կդարձնի պաղեստինցիների համար:

Սա ռեժիմի կողմից արաբական երկրների տարածքները գրավելու և օկուպացված տարածքներն ընդլայնելու քաղաքականության շարունակությունն է։ Հորդանանի ԱԳ նախարար Այման Ալ-Սաֆադին, արձագանքելով ռեժիմի ֆինանսների նախարարիի քայլին, հայտարարել է. «Իսրայելական օկուպացիան չարիքի հիմքն է, և տարածաշրջանը կկայունանա միայն այն ժամանակ, երբ օկուպացիային վերջ դրվի»: Իսկ այժմ Հորդանանի խորհրդարանը միաձայն պահանջել է արտաքսել Ամմանում Իսրայելի դեսպանին։

Խորհրդարանի նախագահ Ահմադ Ալ-Սաֆադին, դիմելով կառավարությանը, հայտարարել է, որ իսրայելցի նախարարի արարքը միջազգային պայմանագրերի խախտում է։ Նա մասնավորապես ասել է. «Այս քայլը չիի կարելի անտեսել: Այն հակասում է Հորդանանի և Իսրայելի միջև կնքված խաղաղության համաձայնագրին»։

Հորդանանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը նույնպես կոչ է արել վերանայել խաղաղության համաձայնագիրը։ Այսպիսով, 1994 թվականին Հորդանանի և Իսրայելի միջև կնքված խաղաղության համաձայնագիրը վտանգված է՝ Նեթանյահուի ծայրահեղ կաբինետի ռասիստական և օկուպացիոն գործողությունների պատճառով: