Նեթանյահուն մեղադրվել է օրենքը խախտելու մեջ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i195948-Նեթանյահուն_մեղադրվել_է_օրենքը_խախտելու_մեջ
Սիոնիստական ​​ռեժիմի գլխավոր դատախազը, ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուին մեղադրել է օրենքը խախտելու մեջ՝ դատաիրավական բարեփոխումների իրականացման համար ճնշում գործադրելու պատճառով։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 25, 2023 13:36 Asia/Tehran
  • Նեթանյահուն մեղադրվել է օրենքը խախտելու մեջ

Սիոնիստական ​​ռեժիմի գլխավոր դատախազը, ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուին մեղադրել է օրենքը խախտելու մեջ՝ դատաիրավական բարեփոխումների իրականացման համար ճնշում գործադրելու պատճառով։

Press TV հեռուստաընկերության հաղորդման համաձայն՝ Իսրայելի իշխանությունները հայտարարել են.-«Նեթանյահուն ուղղակիորեն մասնակցել է կաբինետի դատաիրավական բարեփոխումների ծրագրին և անտեսել է շահերի բախումը, որն առաջացել է կոռուպցիայի մեղադրանքով իր շարունակական դատավարության հետևանքով»: 

Սիոնիստական ​​ռեժիմի վարչապետը հինգշաբթի օրը հայտարարել էր, որ անտեսելու է բոլոր նկատառումները և կանի այն ամենը, ինչ անհրաժեշտ է՝ դատաիրավական բարեփոխումների ծրագիրը առաջ մղելու համար։

Դատաիրավական ​​բարեփոխումների ծրագիրը Նեթանյահուի կաբինետին իրավունք է տալիս ինքնուրույն նշանակել դատավորներին:

Օկուպացված տարածքներում Բենիամին Նեթանյահուի դատաիրավական բարեփոխումների ծրագիրն ուղեկցվել է  լայնածավալ ցույցերով։