Նեթանյահուն մեղադրվել է օրենքը խախտելու մեջ
Սիոնիստական ռեժիմի գլխավոր դատախազը, ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուին մեղադրել է օրենքը խախտելու մեջ՝ դատաիրավական բարեփոխումների իրականացման համար ճնշում գործադրելու պատճառով։
Press TV հեռուստաընկերության հաղորդման համաձայն՝ Իսրայելի իշխանությունները հայտարարել են.-«Նեթանյահուն ուղղակիորեն մասնակցել է կաբինետի դատաիրավական բարեփոխումների ծրագրին և անտեսել է շահերի բախումը, որն առաջացել է կոռուպցիայի մեղադրանքով իր շարունակական դատավարության հետևանքով»:
Սիոնիստական ռեժիմի վարչապետը հինգշաբթի օրը հայտարարել էր, որ անտեսելու է բոլոր նկատառումները և կանի այն ամենը, ինչ անհրաժեշտ է՝ դատաիրավական բարեփոխումների ծրագիրը առաջ մղելու համար։
Դատաիրավական բարեփոխումների ծրագիրը Նեթանյահուի կաբինետին իրավունք է տալիս ինքնուրույն նշանակել դատավորներին:
Օկուպացված տարածքներում Բենիամին Նեթանյահուի դատաիրավական բարեփոխումների ծրագիրն ուղեկցվել է լայնածավալ ցույցերով։