Սպիտակ տան «Ոչ»-ը՝ Նեթանյահուին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i195968-Սպիտակ_տան_Ոչ_ը_Նեթանյահուին
Սպիտակ տունը հայտարարել է, որ օկուպացված տարածքներում բողոքի ցույցերի պատճառով, Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուին Վաշինգտոն այցելելու հրավեր չի ուղղվի։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 26, 2023 04:36 Asia/Tehran
  • Սպիտակ տան «Ոչ»-ը՝ Նեթանյահուին

Սպիտակ տունը հայտարարել է, որ օկուպացված տարածքներում բողոքի ցույցերի պատճառով, Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուին Վաշինգտոն այցելելու հրավեր չի ուղղվի։

Al Jazeera-ի հաղորդմամբ՝ Նեթանյահուն վարչապետի պաշտոնը զբաղեցնելուց գրեթե երեք ամիս անց ակնկալում է, որ Սպիտակ տնից պաշտոնական հրավեր կստանա, ինչպես տեղի ունեցավ 2021թ  Նաֆթալի Բենեթի պաշտոնավարման օրոք:
Գործակալությունը նշում է, որ ԱՄՆ այցելելու պաշտոնական հրավերի և Թել Ավիվ-Վաշինգտոն երկխոսության բացակայությունը «բացառիկ իրադարձություն» է, հավելելով. «Այս հարցը մտահոգել է Նեթանյահուին, ով սպասում է պաշտոնական հրավերի»: 
Ավելի վաղ, իսրայելական լրատվամիջոցները հայտնել էին, որ ռեժիմի  կաբինետրի որոշ նախարարներ պատրաստվում են այցելել ԱՄՆ և հանդիպել ամերիկյան պաշտոնյաների հետ, սակայն Նեթանյահուն ասել է, որ քանի դեռ ինքը չի մեկնել այդ երկիր ու հանդիպումներ չի ունեցել, որևէ մեկն իրավունք չունի դա անել: