Պաղեստինյան դիմադրության ուժերը 27 գործողություն են իրականացրել սիոնիստների դեմ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i196054-Պաղեստինյան_դիմադրության_ուժերը_27_գործողություն_են_իրականացրել_սիոնիստների_դեմ
Սիոնիստ զինվորներն ու ավանաբնակները, տարբեր պատրվակներով սպանում, վիրավորում, կամ կալանավորում են պաղեստինցիներին, իսկ վերջիններս, ի պատասխան, իրականացնում են տարբեր գործողություններ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 27, 2023 08:21 Asia/Tehran
  • Պաղեստինյան դիմադրության ուժերը 27 գործողություն են իրականացրել սիոնիստների դեմ

Սիոնիստ զինվորներն ու ավանաբնակները, տարբեր պատրվակներով սպանում, վիրավորում, կամ կալանավորում են պաղեստինցիներին, իսկ վերջիններս, ի պատասխան, իրականացնում են տարբեր գործողություններ:

«Շահաբ» լրատվական գործակալությունը երկուշաբթի օրը հաղորդել է. «Պաղեստինի վիճակագրության և տեղեկատվության կենտրոնը հաղորդել է, որ անցած օրը իրականացվել է 27  գործողություն, որոնց ընթացքում, պաղեստինցիները կրակել են և պայթուցիկ նյութեր նետել  սիոնսիտ զինվորների ուղղությամբ»:
Ըստ այս հաղորդման՝  գործողությունները տեղի են ունեցել Երուսաղեմում, Ղալղիլիայում, Ջենինում, Հեբրոնում, Ռամալլահում, Նաբլուսում, Բեթղեհեմում և Թուլկարեմում:
Վերջին շրջանում օկուպացված տարածքներում, հատկապես՝ Հորդանան գետի Արևմտյան ափին, իրավիճակը լարված է և պաղեստինցիներն ամեն կերպ պատասխանում են սիոնիստների անթիվ հանցագործություններին: