Սիոնիստ ցուցարարներ. Մենք չենք վստահում Նեթանյահուին, մենք կմնանք փողոցում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i196146-Սիոնիստ_ցուցարարներ._Մենք_չենք_վստահում_Նեթանյահուին_մենք_կմնանք_փողոցում
Իր որոշումից հետ կանգնելու և դատաիրավական բարեփոխումների ծրագրի օրենսդրական գործընթացի կասեցման մասին Բենիամին Նեթանյահուի հայտարարությունից հետո, Թել Ավիվի բողոքի շարժման առաջնորդները հայտարարեցին, որ չեն վստահում Նեթանյահունին և շարունակելու են փողոցում մնալ ավելի մեծ ճնշում գործադրելով։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 28, 2023 13:18 Asia/Tehran

Իր որոշումից հետ կանգնելու և դատաիրավական բարեփոխումների ծրագրի օրենսդրական գործընթացի կասեցման մասին Բենիամին Նեթանյահուի հայտարարությունից հետո, Թել Ավիվի բողոքի շարժման առաջնորդները հայտարարեցին, որ չեն վստահում Նեթանյահունին և շարունակելու են փողոցում մնալ ավելի մեծ ճնշում գործադրելով։

Դատական ​​համակարգի բարեփոխումների ծրագրի դեմ բողոքողները երեք ամիս առաջ լայնամասշտաբ  ներկայություն են ունեցել փողոցներում, իսկ երկուշաբթի առավոտից համազգային գործադուլները կաթվածահար են արել Սիոնիստական ​​ռեժիմը։

Երկուշաբթի երեկոյան Սիոնիստական ​​ռեժիմի վարչապետը հայտարարեց այս ռեժիմի դատական ​​համակարգի վերաբերյալ իր վիճահարույց ծրագրի կասեցման մասին։

Սիոնիստական ​​«I24» ցանցի հաղորդման համաձայն՝ օկուպացված տարածքներում բողոքի շարժման առաջնորդները չեն բավարարվել Նեթանյահուի այս  հայտարարությամբ և պահանջել են շարունակել պայքարը փողոցներում և չհանձնվել։

Իսրայելցի ցուցարարները հայտարարել են, որ չնայած Նեթանյահուն հստակեցրել է, որ ժամանակավորապես կդադարեցնի ծրագրի օրենսդրական գործընթացը, բայց դա իրականություն չի դառնա: Փաստորեն նա հետագայում ավելի լայն կոնսենսուսով կփորձի շարունակել իր եւ իր դաշնակիցների ուզած իրավական ճանապարհը։