Առաջիկա օրերին կկայանա Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարների հանդիպումը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i196512-Առաջիկա_օրերին_կկայանա_Իրանի_և_Սաուդյան_Արաբիայի_ԱԳ_նախարարների_հանդիպումը
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները հեռախոսզրույցում պայմանավորվել են առաջիկա օրերին հանդիպել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 03, 2023 06:51 Asia/Tehran
  • Առաջիկա օրերին կկայանա Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարների հանդիպումը

Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները հեռախոսզրույցում պայմանավորվել են առաջիկա օրերին հանդիպել:

Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ֆեյսալ բին Ֆարհանի հետ հեռախոսազրույցում, Ամիր Աբդոլլահյանը գոհունակություն է հայտնել երկկողմ հարաբերությունների դրական ընթացքի կապակցությամբ և ընդգծել ԻԻՀ վճռականությունը՝ զարգացնելու հարևանության քաղաքականությունը:
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարն ընդգծելով երկու երկրների պաշտոնյաների շարունակական շփումների և հանդիպումների անհրաժեշտությունը, դրական և գոհացուցիչ է անվանել դիվանագիտական հարաբերությունների վերականգնմանն ուղղված քայլերը:
Պեկինում Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև կայացած բանակցությունների ավարտին, մարտի 10-ին, 7 տարի դադարից հետո, երկու երկրները պայմանավորվեցին վերականգնել դիվանագիտական հարաբերությունները։
Ըստ այս պայմանավորվածության՝ Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները հանդիպման ժամանակ կքննարկեն դեսպանների փոխանակման և դեսպանատների վերաբացման, ինչպես նաև հարաբերությունների վերականգնման հետ կապօված այլ հարցեր: