Սաուդյան Արաբիան Բաշար Ասադին կհրավիրի մասնակցել արաբական երկրների ղեկավարների հանդիպմանը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i196522-Սաուդյան_Արաբիան_Բաշար_Ասադին_կհրավիրի_մասնակցել_արաբական_երկրների_ղեկավարների_հանդիպմանը
Անգլիական լրատվական գործակալությունը հայտնում է, որ Սաուդյան Արաբիան մտադիր է Սիրիայի նախագահին հրավիրել մասնակցելու արաբական պետությունների ղեկավարների առաջիկա հանդիպմանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 03, 2023 08:19 Asia/Tehran
  • Սաուդյան Արաբիան Բաշար Ասադին կհրավիրի մասնակցել արաբական երկրների ղեկավարների հանդիպմանը

Անգլիական լրատվական գործակալությունը հայտնում է, որ Սաուդյան Արաբիան մտադիր է Սիրիայի նախագահին հրավիրել մասնակցելու արաբական պետությունների ղեկավարների առաջիկա հանդիպմանը։

2012 թվականին Սաուդյան Արաբիան խզեց դիվանագիտական հարաբերությունները Սիրիայի հետ և փակեց իր հյուպատոսական գրասենյակը Դամասկոսում։
Ռոյթերսը հայտնում է. «Սիրիայի  հետ ավելի քան մեկ տասնամյակ դիվանագիտական հարաբերությունների խզումից հետո, Սաուդյան Արաբիան  նախատեսում է Բաշար Ասադին հրավիրել մասնակցելու արաբական երկրների ղեկավարների հանդիպմանը, որը տեղի կունենա մայիսի 19-ին՝ Էր Ռիադում»։
Գործակալությունը նշում է, որ Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդն առաջիկա շաբաթներին կմեկնի Դամասկոս՝ հանդիպմանը մասնակցելու պաշտոնական հրավերն Ասադին փոխանցելու նպատակով։
Մարտի վերջին  Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ն  հաստատել է Սիրիայի արտաքին գործերի նախարարության հետ հյուպատոսական ծառայությունների մատուցումը վերսկսելու շուրջ բանակցությունների մասին լուրերը: 
Արաբական շատ երկրներ վերջերս կոչ են արել Սիրիան վերադարձնել Արաբական լիգա: Դամասկոսի անդամակցությունն այս կազմակերպությանը դադարեցվել էր 2011 թվականին՝ սիրիական ճգնաժամի և   քաղաքացիական պատերազմի հետևանքով։