Սիոնիստները Նաբլուսի վրա հարձակման ժամանակ սպանել են մի պաղեստինցու
Ապրիլ 03, 2023 08:22 Asia/Tehran
Հորդանան գետի արևմտյան ափի Նաբլուս քաղաքի վրա Սիոնիստական ռեժիմի զինվորների հարձակման հետևանքով նահատակվել է մի պաղեստինցի երիտասարդ, ևս երեքը վիրավորվել են:
Երկուշաբթի օրը սիոնիստ զինվորոները հարձակվել են Հորդանան գետի արևմտյան ափի Նաբլուս քաղաքի վրա, ինչի հետևանքով պաղեստինցի մի երիտասարդ նահատակվել է, ևս երեքը՝ վիրավորվել։
Ըստ այս հաղորդման՝ իսրայելցի զինվորականները ձերբակալել են երկու պաղեստինցի երիտասարդների՝ Էզզ Թուխային և Նազան Թաբանջահին: Կողմերի միջև բախումները շարունակվում են:
«Արին ալ-Ասուդ» դիմադրության խմբավորման մարտիկները հայտարարել են, որ շարունակելու են պայքարել Նաբլուս քաղաքում սիոնիստական օկուպացիայի դեմ: