ՄԱԿ-ում բանաձև է հաստատվել ի շահ Պաղեստինին
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը Պաղեստինի օգտին բանաձեւ է ընդունել, որը ողջունվել է պաղեստինցիների կողմից։
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդն իր 52-րդ նիստում իր օրակարգի երկրորդ կետի համաձայն ընդունեց բանաձեւ Պաղեստինի օգտին՝ կապված պաղեստինյան տարածքներում, ներառյալ Երուսաղեմում մարդու իրավունքների իրավիճակի, արդարության հասնելու և պատժի ապահովման անհրաժեշտության հետ:
Պաղեստինի արտաքին գործերի նախարարությունն այս առնչությամբ հայտարարել է. «Այս ժամանակահատվածում Պաղեստինի վերաբերյալ բանաձեւերի հաստատումը մի տեսակ հակադրություն է ընդդեմ օկուպանտ ուժերի եւ սիոնիստ ավանաբնակների հանցագործություններին»։
Պաղեստինի ԱԳՆ-ը միջազգային հանրությանը և նրա կառույցներին կոչ է արել ջանքեր գործադրել սիոնիստական իշխանություններին և նրանց պատերազմական հանցագործներին պատժելու համար»:
Այս նախարարությունը ընդգծեց. «Միջազգային օրենքների իրականացման գործում երկակի մոտեցումը կկործանի իրավունքի վրա հիմնված միջազգային համակարգը»։
Ոչ շատ անցյալում Amnesty International-ը նույնպես քննադատել էր Արևմուտքի երկակի ստանդարտները մարդու իրավունքների հարցերում»։