Իսրայելցի զինվորները երեկ երեկոյան հարձակվել են Ալ Աղսա մզկիթի վրա
Երեկ երեկոյան իսրայելցի զինվորները հարձակվել են Ալ Աղսա մզկիթում աղոթող պաղեստինցիների վրա և ձրեբակալել տասնյակ հավատացյալների:
Սիոնիստ զինվորները պաղեստցիների դեմ արցունքաբեր գազ և ձայնային ռումբեր կիրառելով, փորձել են պաղեստինցիներին դուրս բերել մզկիթից, սակայն հանդիպել են վերջիններիս դիմադրությանն ու ձերբակալել տասնյակ պաղեստիցնիենրի:

Հրապարակված տեսանյութերում երևում է, որ հարձակման հետևանքով մզկիթում ակն ավերածություններ:
Երիտասարդ պաղեստինցիները բռնագրավված Երուսաղեմի տարբեր շրջաններում բողոքի երթ են անցկացրել՝ ի պաշտպանություն Ալ Աղսա մզկիթի: Երթի մասնակիցների և իսրայելցի զինվորների միջև տեղի են ունեցել բախումներ:

ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն կոչ է արել պաղեստինցիներին գնալ Ալ-Աքսա մզկիթ և պաշտպանել այն իսրայելցի զինվորականների հարձակումից։
Իսկ ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին, անդրադառնալով այս հարձակմանը, հայտարարել է.«Ալ-Աղսա մզկիթում պաղեստինցի ուխտագնացների և հավատացյալների վրա Սիոնիստական օկուպանտ ռեժիմի զինվորականների դաժան հարձակումը մեկ անգամ ևս աշխարհին ցույց տվեց, որ ռեժիմը դաժանորեն ոտնահարում է մարդու իրավունքները»:
Քանանին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է. «Ալ-Աղսա մզկիթում Սիոնիստական ռեժիմի ոճրագործությունը դատապարտելի է: Անհրաժեշտ է, որպեսզի իսլամական աշխարհը, աշխարհի ազատախոհները և պատասխանատու միջազգային կազմակերպությունները անհապաղ արձագանքեն այս հարձակմանը»։